Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0063
A A
Հասարակություն

«Ժողովրդավարություն. տեսությունից կենսագործում»․ նոր դասընթաց՝ հայկական 5 բուհում (տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի աջակցությամբ՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES) Երևանում ազդարարեց Հայաստանի բուհերում 
«Ժողովրդավարություն. տեսությունից կենսագործում» թեմայով դասընթաց 
մշակելու և ներդնելու ծրագրի մեկնարկը։
 
Միջոցառման ընթացքում ստորագրվեցին հուշագրեր ծրագրի մասնակից հայկական 5 բուհի հետ։
 
ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյան խոսքերով՝ այս դասընթացի մշակումն ու ներդրումը պայմանավորված է ուսանողակենտրոն կրթության ներգրավմամբ։
 
«Եթե ընտրական մշակույթը հիմնված չլինի ակադեմիական մշակույթի վրա, քաղաքացիների որոշում կայացնելու վրա, ապա բոլոր այդ ջանքերը չեն կարող պսակվել հաջողությամբ», - նշեց Կարաբեկյանը։
 
ԿԳՄՍ նախարարի  խորհրդականի կարծիքով՝ այս ծրագրի ներդրումը թույլ կտա հաջողության հասնել և բուհերի ավելի մեծ շրջանակ ներառել։