Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին»․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։

«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,- տեսանյութին կից գրել է Միհրան Հակոբյանը:

Այս առթիվ փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»: