A
A
Հանգիստ քնեք․ վարչապետն այսօր էլ կմնա Կապանում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր Կապանում մամուլի ասուլիս էր տալիս, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր եւս պատրաստվում է մնալ Կապանում։
«Կապանի նորապսակների այգում՝ ապագայի մասին մտածելիս։
Հ.Գ. Ժողովուրդ ջան, նկատի ունեմ՝ էսօր էլ ենք Կապանում մնալու: Հանգիստ քնեք:)»,- հրապարակած լուսանկարին կից գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը գրառում էր արել՝ խոստանալով Երեւան հասնելուց հետո փաստեր հրապարակել՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ։