Բացել լրահոսը Փակել լրահոսը
ազգային ժողով1
A A
Քաղաքականություն

2 օր առաջ ԱԺ-ում հայհոյախառն բառապաշար թույլ տվածներով պետք է զբաղվել. Ն. Փաշինյան

Կապանում տեղի ունեցող ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ձևավորված 1 տարեկան Ազգային ժողովը, մասնավորապես իշխող ոււժը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, ի՞նչ ակներև բացթողում է ունեցել։

«Այս մեկ տարվա ընթացքում Ազգային ժողովը ոչ մի ակներև բացթողում չի ունեցել, միակը՝ 2 օր առաջ ԱԺ-ում ինչ-որ մարդիկ իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, և ես կարծում եմ, որ այդ մարդկանցով պետք է զբաղվել»,- ի պատասխան՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։