Բացել լրահոսը Փակել լրահոսը
նպակ
A A
Հասարակություն

ԱՄՆ դեսպանը ողջունեց հայ եւ թուրք լուսանկարիչներին

Այն, ինչ միավորում է մարդկանց, շատ ավելին է, քան բաժանողը,-  վստահեցնում է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ ներկայացնելով Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնում  բացված ցուցահանդեսը։ Նա պատահական չի  խոսում միացման եւ բաժանման մասին, քանի որ ցուցահանդեսում ներկայացված են  բաց սահման չունեցող երկու երկրի՝ Հայաստանի եւ Թուրքիայի լուսանկարիչների աշխատանքները։ Հայ և թուրք երիտասարդ ֆոտոլրագրողները, ըստ դեսպանի, կարողացել են որսալ հենց այդ միավորող պահերը՝ ներկայացնելով իրենց համայնքները։

Lուսանկարներն արվել են  Storyteller's Cafe-ի ամռային ճամբար-աշխատարանի մասնակիցների կողմից ։ Ճամբարում 20 լուսանկարիչները  հնարավորություն են ունեցել ծանոթանալ ֆոտապատումներ պատրաստելու նրբություններին, որոնք ներկայացրել է National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Սթենմայերը՝ VII photo agency-ի լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի և մրցանակակիր լուսանկարիչ Սաբիհա Չիմենի հետ։

«Արվեստը սահմաններ, ազգություններ չի ճանաչում, արվեստը մարդկանց օգնում է հասկանալ, տեսնել իրենց նմանությունները»,-  մեզ հետ զրույցում ասաց  ԱՄՆ մշակութային կցորդ Էրիկա Քինգը՝  կիսվելով  իր տպավորություններով։

BridgingStories II (Կամրջող պատմություններ II) ցուցահանդեսը կգործի 10 օր։