Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո՞րն է տարբերությունը Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կոստյումների միջև (տեսանյութ)

Դուք նպատակ ունե՞ք ազատվել Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից, որը շատերի կարծիքով Ձեզ սազում է։ Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց լրագրողներից մեկը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխություններ անելու իշխանության մտադրությունների մասին։

««Սուպերվարչապետական» համակարգ գոյություն ունենալ չի կարող, որովհետև այդ համակարգը գիտեք ինչո՞վ է տարբերվում, գիտեք՝ իմ կոստյումը ինչո՞վ է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումներից, որովհետև իմ գրպաններում միլիարդներ չկան, որոնք ես կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների համար, պաշտոններ առնել ծախելու, մարդկանց վախեցնելու համար»,- հայտարարեց վարչապետտ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ գրպաններում 20-25 լրատվամիջոցներ չկան, որովհետև ինչպես եղել են այնպես էլ շարունակում են մնալ նախկին կոռումպացված ռեժիմի գրպաններում։ Սա է կոստյումի տարբերությունը, այսօր Հայաստանում «սուպերվարչապետական» համակարգ գոյություն չունի, որովհետև այնտեղ, որտեղ ժողովուրդը իշխանություն է, և կոռուպցիան ջախջախված է, «սուպերվարչապետական» համակարգ լինել չի կարող»,- հավելեց նա։