A
A
Թուրքիայում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի արևելքում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Իզվեստիայից, որը հղում է անում Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։ Վերջինս այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։
Սեյսմոլոգները նշել են, որ ցնցումները զգացվել են նաեւ Իսրայելում, Իրաքում եւ Սիրիայում:
Տուժածների մասին տեղեկություններ չկան ։
Իսկ ահա Ռիա Նովոստիի տվյալներով Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 4 մարդ Է զոհվել։
Ըստ աղբյուրի, այդ մասին հայտնել Է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Նախարարի խոսքով ՝ նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են ։
Նախարարի խոսքով ՝ նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են ։
«Երկուսը Մալաթիա նահանգում եւ երկուսը Էլյազիգ նահանգում», - ասել է Սոյլուն NTV հեռուստաալիքի եթերում:
Ինչպես հայտնել են արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալությունից, տուժած տարածաշրջան են ուղարկել վրաններ եւ տաք ծածկոցներ: