Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Անաստասիա Գալուստյանը լքեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը (տեսանյութ)

Ավստրիական Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կայացավ կանանց մենասահքի կարճ ծրագիրը:

Առաջին երեք տեղերը գրավեցին Ռուսաստանի ներկայացուցիչները՝  Ալյոնա Կոստորնայան, Աննա Շերբակովան ու Ալեքսանդրա Տրուսովան: Նրանք միավորներով բավականի ետ թողեցին իրենց հետապնդողներին:

Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանն այս անգամ անհաջող հանդես եկավ և վաստակած 50.08 բալով 37 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը: Եզրափակիչ մտան 1-24-րդ հորիզոնականները զբաղեցրած մարզուհիները: