Բացել լրահոսը Փակել լրահոսը
83172622_174900116944794_6587565978987528192_n
A A
Հասարակություն

Նոր Հայաստանում օրենքները սկսում են գործել․ ցմահ դատապարտյալը՝ ազատ արձակվելուց հետո (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի որոշմամբ այսօր վաղաժամկետ ազատ արձակվեց։

«Իրոք որ նոր Հայաստանում օրենքները սկսում են գործել։ Գնահատվում են դրական վարքագիծ, զղջում, որը հիմա վերաքննիչ դատարանը հաստատեց»,- դատարանի կողմից ազատ արձակման վճռի հրապարակումից հետո նշեց Աշոտ Մանուկյանը։

Աշոտ Մանուկյանը նշում է, որ դատարանի վճիռն անակնկալ էր իր համար, նա պայքարում էր արդեն 2003 թվականից, երբ մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման։ Իսկ ազատ արձակվելուց հետո առաջին գործը լինելու է իր ընկեր ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու հետ  ուղղման հոգեբանության մասնագիտական ճյուղ հիմնելը, որը կկիրառարվի կալանավայրերում։

Հարցին՝ արդյոք Աշոտ Մանուկյանի ազատ արձակումը կարո՞ղ է լավ նախադեպ հանդիսանալ մյուս ցմահ դատապարտյալների համար՝ վերջինիս պաշտպան Նարեկ Ալոյանը նշում է․

 «Իրավունքի մեջ կան հարցեր, որոնք կճռոտ են, որոնց մասին խոսելը զգայուն մոտեցում է պահանջում և աստիճանաբար նման հարցերը սկսում են լուծում ստանալ։ Նման ցավոտ հարցերից մեկն էլ ցմահ ազատազրկման դատապարտված  անձանց խնդիրն է, որի լուծման դրսևորումը արդեն տեսնում ենք»։

Հիշեցնենք՝ Աշոտ Մանուկյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման բանակում ծառայության ընթացքում 3 հոգու սպանության համար։ Սպանված զինծառայողների ծնողները ներել են նրան։