Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134606
A A
Հասարակություն

Հրայր Թովմասյանի փաստաբանը տեսանյութ է հրապարակել խուզարկության ընթացքից (տեսանյութ)

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություններ է իրականացրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը։

Վերջինիս փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է իրենց իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես՝ հնարավորություն չի տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը։

Ի պատասխան՝ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել։

Ամրամ Մակինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով․

«ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում...»։