Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ արդեն սուպերվարչապետ է. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Խորհրդարանում այսօր լրագրողները ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Արարատ Միրզոյանը երեկ իրեն նախազգուշացում տվեց։

«Շփոթմունք էր տեղի ունեցել, սեղանի վրա թղթապանակ կար, ես դրան սեղմելով՝  սխալմամբ գրանցում էի կատարել, բայց ես ԱԺ նախագահին պարզաբանեցի, և նախազգուշացումը չգրանցվեց»,- պարզաբանեց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց նաև Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ սուպերվարչապետական համակարգը փոխելու մասին։

 «Մենք գնալով հնարավորինս նվազեցնում ենք, քչացնում ենք, բայց դրանով հանդերձ Նիկոլ Փաշինյանը առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ, ես ասել եմ՝ արդեն սուպերվարչապետ է, իրեն պետք չի էդ լիազորություններով ֆիքսել որպես սուպերվարչապետ: Այն վերաբերմունքը, մարդկանց վստահությունը, որը վարչապետն ունի, առանց այդ էլ իրեն ուժեղ դիրքերում են դնում»,- ի պատասխան ասաց ԱԺ փոխխոսնակը:

Լրագրողը հիշեցրեց նաև, որ  նախկինում՝ պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր Սերժ Սարգսյանին սուպերվարչապետի կոստյումի համար. հիմա սահմանադրական փոփոխություններով  փորձելո՞ւ են հանել այդ կոստյումը, Ալեն Սիմոնյանն ասաց․

«Սերժ Սարգսյանին սուպերվարչապետի լիազորություններով ու Նիկոլ Փաշինյանին սուպերվարչապետի լիազորություններով համեմատելը դրանք սարեր ու ձորեր իրար հետ համեմատել է»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։