Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ասել, թե մեզ դուր է գալիս լինել Սերժ Սարգսյան, նշանակում է լինել անհուսալի կերպով հին․ Լենա Նազարյան (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը նիստերի ժամանակ անդրադարձավ հետհեղափոխական, ժողովրդավար երկրի ընդդիմությանը։

«Չէ՞-որ ժողովրդավար կառավարող ուժը լավ ընդդիմության կարիք ունի։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ջանք չի խնայում բացատրել, թե
ինչ է ընդդիմությունը»,- ասաց նա ու ներկայացրեց իր տեսակետը, թե
ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը և թե ինչպիսին է այսօրվա
ընդդիմությունը։

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խցանվել է անցյալում։ Շատ հաճախ
անհուսալի կերպով անցյալ համակարգին բնորոշ ընդդիմություն է ներկայանում
իր մոտեցումներով, բառապաշարով, մտածելակերպով և վախերով։ Պարոն
Մարուքյան, ցավոք, Ձեր ընդդիմությունը դասական ոչ թե
ժողովրդավարությանը բնորոշ լինելու իմաստով է, այլ դասական է հին Հայաստանի
ընդդիմությանը բնորոշ լինելու իմաստով։ Հիմա Դուք այնպիսի ընդդիմության
դերով եք ներկայանում, ինչպիսին մենք ավանդաբար ստիպված ենք եղել  լինել
նախորդ իշխանության ժամանակ»,- ասաց նա։

ԱԺ փոխխոսնակը նկատեց․ «Դուք կրկնում եք «Ելք» դաշինքը, մինչդեռ պետք է
ելք գտնեք անցյալից»։

«Ասել, թե մեզ դուր է գալիս լինել Սերժ Սարգսյան, նշանակում է լինել
անհուսալի կերպով հին։ Ասել՝ մեջ մի ընկիր, երբ բանավիճում են քո
քաղաքական պապայի հետ, նշանակում է վերարտադրել անցյալը և լինել
անհուսալի կերպով հին։ Սա ի՞նչ բառապաշար է, միթե Դուք և մենք քաղաքական
հայրերի կատեգորիայով ենք բանավիճելու»,- ընդգծեց Լենա Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։