Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo 22.01.
A A
Սպորտ

Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը կպայքարի օլիմպիական միավորների համար

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում հունվարի 23-ին կմեկնարկի ձյուդոյի միջազգային «Գրան պրի» մրցաշարը, որը մարզաձևի 2020թ. մրցաշրջանի առաջին խոշոր ստուգատեսն է:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մրցաշարին հայտավորվել են հինգ աշխարհամաս ներկայացնող 85 երկրի 583 ներկայացուցիչ (331 տղամարդ և 252 կին):

Առաջնությունը վարկանիշային է: Օլիմպիական միավորների համար կպայքարի նաև Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը: Նա հանդես կգա 73 կգ քաշային կարգում, որտեղ հայտավորված է 58 ձյուդոյիստ: Առաջնությունում նրան տատամի կուղեկցի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը: