Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futbol xaxacank
A A
Սպորտ

«Արարատը» և «Փյունիկը» տնային խաղերը կանցկացնեն չեզոք դաշտերում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հրապարակել է բարձրագույն խմբի առաջնության 16-րդ և 17-րդ տուրերի հանդիպումների ժամանակացույցը։

Դրանից պարզվում է, որ Երևանի «Արարատը», որն առաջնության աշնանային հատվածում տնային հանդիպումներն անցկացնում էր «Հանրապետական» մարզադաշտում, այսուհետ մրցակիցներին ընդունելու են կամ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, կամ Գյումրիում։

 «Փյունիկը», որը նույնպես խաղում էր «Հանրապետականում», առայժմ հայտնի չէ, թե որտեղ կանցկացնի իր մնացած հանդիպումները։

Նշենք, որ ձմեռային ընդմիջումից հետո բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսի փետրվարի 28-ին։

16-ին տուր

28.02.2020 «ՖԱ Երևան» - «Ալաշկերտ», Վանաձոր, 14։00

29․02․2020 «Շիրակ» - «Նոա», Գյումրի, 14։00

29․02․2020 «Փյունիկ» - «Գանձասար-Կապան», ֆուտբոլի ակադեմիա, 14։45

02․03․2020 «Արարատ» - «Արարատ-Արմենիա», ֆուտբոլի ակադեմիա, 14։45

02․03․2020 «Ուրարտու» - «Լոռի ՖԱ», «Ուրարտու-1», 17։00

 

17-րդ տուր

06․03․2020 «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ», ֆուտբոլի ակադեմիա, 15:15

07․03․2020 «Նոա» - «Փյունիկ», «Նաիրի», 14։15

07․03․2020 «Արարատ-Արմենիա» - «Շիրակ», Ֆուտբոլի ակադեմիա, 15։00

07․03․2020 «Ուրարտու» - «ՖԱ Երևան», «Ուրարտու-1», 17:30

08․03․2020 «Արարատ» - «Լոռի ՖԱ», Գյումրի, քաղաքային, 14։45