Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բազմազավակ ընտանիքին ժամանակ է տրված` բնակարանն ազատելու համար (տեսանյութ)

Գրիգորյանների բազմազավակ ընտանիքն ապրում է Նուբարաշեն վարչական շրջանում, սակայն տարածքը, որտեղ տարիներ առաջ կառուցել են իրենց տունը, պարզվում է, իրենցը չէ։ Սեփականատերը մի քանի ամիս ժամանակ է տվել 7 հոգանոց  ընտանիքին ՝ այն ազատելու համար։

 «Ես այստեղ ապրել եմ 16 տարի, պարզվում է՝ այս հողը իմը չէ, ուրիշի հողի վրա եմ ապրում, բայց գրանցված եմ փաստացի»,-նշում է ընտանիքի հայրը՝ Արման Գրիգորյանը։

Անչափահաս երեխաներից երեքը դպրոց են հաճախում, ամեանափոքրերը՝ զույգ են, ընդամենը յոթ ամսական։

Ընատանիքի մայրը՝ Լուսինե Տերտերյանը այս պահին չի աշխատում, խնամում է մանկահասակ երեխաներին։ Տղամարդն էլ պատմում է, որ առողջական խնդիրներ ունի, բայց ցանկացած աշխատանք անում է։

 «Առավոտյան ժամը  7-ին արթնանում եմ, գնում եմ մեքենաներ եմ լվանում, ես կամաչեմ, որ իմ հինգ երեխաներն առավոտյան արթնանան, սոված մնան։ Ես ամեն ինչ անում եմ, որ նրանց հասցնեմ իրենց նպատակներին»,-պատմում է Արմանը։

Բնակարանը տաքացնում են վառելափայտով, որը ձեռք են բերել ամռանը որոշակի տնտեսած գումարներով, բայց ընտանիքի հայրն ասում է, որ վառելափայտը չի բավարարելու՝ ձմեռն անցկացնելու համար․

 «Ընկերոջս խնդրել եմ՝ իրենց տան պարկետնա տվել, մի փոքր էլ գումար էլ ունեի հայթայթած, փայտ եմ առել, բայց երկար չի ձգի, մի 10-15 օրվա մեջ կվերջանա»։

Կա նաեւ տանիքի խնդիր։

 «Պատալոկ չկա, պենոպլաստները դրված են, քամիներին ենք շատ վախենում, ձյունն է  հալվում կաթում»,-ասում է Լուսինեն։

Գրիգորյանների ընտանիքը ցանկանում է որոշակի աջակցությամբ սեփականաշնորհել հարակից հողակտորը։

 «Եթե ինչ-որ մեկը կա, կարա օգնի, այս հողը սեփականացնեմ, ես դոմիկ կդնեմ , աստիճանաբար բնակարան կսարքեմ»,-նշում է Արմանը։