Բացել լրահոսը Փակել լրահոսը
82549329_177248076989211_2281925410084093952_n
A A
Հասարակություն

«Հայաստանը և Էստոնիան գտնվում են «բարիկադների» տարբեր կողմերում»․ ՀՀ-ում Էստոնիայի պատվավոր հյուպատոս (տեսանյութ)

«Ես իմ ուժերի ներածին չափով փորձում եմ Էստոնիայում հետաքրքրություն առաջացնել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանն ունի հետաքրքրություն Էստոնիայի նկատմամբ»,-«Ա1+»ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը՝ հավելով, որ, այնուամենայնիվ, Էստոնիան և Հայատանը գտնվում են «բարիկադի» տարբեր կողմերում, և սա իր ազդեցությունն է ունենում երկու երկրների հարաբերությունների վրա։ Հյուպատոսի խոսքով՝ էստոնիան ԵՄ-ի , ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Հայաստանը՝ այլ կառույցների։

«Սա է իրականությունը»,- նշում է նա։

Թե ինչպես արձագանքեցին Էստոնիայում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, Ղուկասյանն ասում է՝ դրական, թեև այնտեղ կուզեին Հայաստանը տեսնել ավելի շատ վրացական ճանապարհով ընթացող, ավելի եվրոպամետ, դրա համար էլ այնտեղ ոգևորությունը մի փոքր ավելի զուսպ է։

Անդրադառանալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ռեժիմի վերաբերյալ հարցադրմանը՝ հյուպատոսը նշեց, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Հայաստանն ինչ հաջողություններ կունենա Հայաստան-Եվրամիություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին»  պայմանագրի իրականցման ոլորտում․

«Վիզայի ազատականացման հարցը ուղղակիորեն կախված է «ՍԵՊԱ»-ի պայմանագրի ընթացքից և հաջողություններից։ Իմ տեղեկություններով՝ Հայաստանը շատ լավ առաջ է գնում  որոշ ոլորտներում, որոշ ոլորտներ ժամանակացույցից հետ են ընկել։ Երբ այդ հարցերը լուրջ առաջընթաց կունենան, այդ ժամանակ վիզայի ազատականացումը կլինի իրականություն»։

Պատավավոր հյուպատոսը չի կարծում, որ վիզայի ազատականացման գործընթացը կարող է առաջ ընկնել համապարփակ համագործակցության իրականացման ընթացքից։

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ այժմյան համագործակցությանը՝ հյուպատոսն այն գնահատում է անբավարար․

«Հայ արտահանողները, հնարավորություն ունենալով 6000-ից ավել ապրանք առանց մաքսային տուրքի Եվրոպա արտահանելու, շատ թույլ են օգտագործում այդ հոյակապ տնտեսական ռեժիմը։ Ընդամենը մի քանի երկիր ունեն աշխարհում նման ռեժիմ, որոնցից մեկը Հայաստանն է, բայց մեր արտահանողները գնում են նվազ դիմադրության ճանապարհով և հեռանկարի առումով կորցնում են տեմպը»։

Հյուպատոսը նաև ընդգծեց․

«Էստոնիան էլեկտրոնային կառավարման ոլորտում առաջին տեղն է կիսում Սինգապուրի հետ, իրենք համակարգային հարցեր են լուծել, և լրջագույն առաջընթաց ունեն։ Էստոնիան մոտենում է առանց փաստաթղթի հասարակություն կառուցելուն։ Հայաստանը նոր է այդ ճանապարհը սկսում։ Հայաստանում ուժեղ են ավելի շատ ծրագրավորման ոլորտի լուծումները, բայց էլեկտրոնային կառավարման համակարգը դեռ շատ հետ է Էստոնիայի նվաճած բնագծերից»։

Դեսպանը վստահ է, որ նոր պայմաններում, երբ երկրում բացակայում է  համակարգային կոռուպցիան, էլեկտրոնային կառավարման հարցերը շատ ավելի արագ տեմպերով առաջ կգնան։

«Նոյեմեբեր ամսին տեղի ունեցավ Հայաստան-Էստոնիա բիզնես ֆորումը, տեղի ունեցան հանդիպումներ, քննարկումներ տեսնեք՝ ինչ զարգացումներ կլինեն»,-նշեց նա։