Բացել լրահոսը Փակել լրահոսը
83565806_162368331736875_4807400625769807872_n
A A
Քաղաքականություն

Երկրում անլրջության շքերթ է, բայց մենք բոլորին սթափեցնելու ենք․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո խորհրդարանական կյանքում այն, ինչ իշխանությունն
անում է, հետընթացի արձանագրումն է ժողովրդավարությունից,
թափանցիկությունից։

Ըննդիմության իրավունքների սահմանափակման առումով սա վատ ավանդույթի սկիզբ է: 

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից Երևանի աղբատար մեքենաների նվիրատվության վերաբերյալ քննիչ հանձնաժողովի կազմը չընդունելու մասին նախագծին։

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ խորհրդարանի խոսնակը՝ Արարատ Միրզոյանը 2018թ․-ի դեկտեմբերին հայտարարել է, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել, և կա քաղաքական կամք՝ բոլոր անհայտ կամ կասկածելի իրադարձությունները պարզելու համար։

«Ես ապշած եմ, որ երկրի 2-րդ պաշտոնյան կարող է իր խոսքի արժեքի վերաբերյալ այդքան անլուրջ մոտեցում ունենալ, բայց դե իր գործն է, ամեն մարդ ինքն է ցույց տալիս այդ դիրքը կա՞, թե՞ չէ»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Ընդդիմադիր խմբակցությանը զայրացրել է այն փաստը, որ երեկ ԱԺ-ում ասում
էին, որ դեմ են քվեարկելու նախագծին, բայց այսօր ասում են՝, որ «Իմ քայլը» չի քվեարկելու։

«Երկրում անլրջության շքերթ է, բայց մենք բոլորին սթափեցնելու ենք, որ մարդիկ երբ բան են խոսում, իրենց խոսքին հետևեն»,-ընդգծեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը։

Ի դեպ, եթե հանձնաժողովի կազմը ստեղծվեր, «Իմ քայլը» ունենալու էր 7 անդամ, իսկ մյուս 2 ուժերը՝ 2-ական ներկայացուցիչ։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխող ուժը վախեր ունի, որովհետև կասկածներ կան, բայց փոխանակ դրանք փարատեն, հակառակն են անում՝ խորացնում են։