Բացել լրահոսը Փակել լրահոսը
TASS_17202427
A A
Քաղաքականություն

Մահացել է Վրաստանի նախկին վարչապետը

85 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան, հայտնում է «Интерфакс» -ը։ Նշվում է, որ նա իրեն վատ է զգացել, շտապօգնություն է կանչել, սակայն ժամանած բժիշկները նախկին վարչապետին մահացած են հայտնաբերել։

Մահվան պատճառն առայժմ չի նշվում։

Սիգուան եղել է նախարարների խորհրդի նախագահը 1990-1991 թվականներին, կրկին վարչապետ է նշանակվել 1992-ին, պաշտոնաթող եղել 1993-ին։