Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Կրակել են դատավորի աշխատասենյակի պատուհանին

Նախօրեին կրակել են  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին։

«Ունենք հաղորդում, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի երկրոդ հարկի աշխատասենյակիներից մեկի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ»,- անդրադառնալով այս տեղեկությանը՝  «Ա1+»ին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Ջանոյանը հայտնեց, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կրակված գնդակ, նշանակվել է  դատաձգաբանական փորձաքննություն, Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են  նախապատրաստվում, և հանգամանքները պարզվում են։