Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Հասարակություն

Փաշինյանն Ազգային ժողովում կանդրադառնա Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան ուղիղ եթերում  անդրադարձավ հարցադրումներն, թե որքանո՞վ էին արդարացված ամանորյա տոնական միջոցառումների համար արված ծախսերը։

Վարչապետը վստահեցրեց՝ այս տարվա տվյալները տեսնելով՝ մյուս տարի ավելի մասշատաբային պետական ծախեր պետք է արվեն Ամանորին, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացվեն՝ ՀՀ քաղաքացիների համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու նպատակով․

«Եթե 271 մլն դրամը մենք վերցնեինք և բաժանեինք Հայաստանի Հանրապետության ինչ-որ չափանիշներով քաղաքացիների, դրա արդյունքում այդ 271 միլիոնը կծախսվեր, ինչ-որ թվով մեր հայրենակիցներ իրենց մեկ կամ երկու օրվա խնդիրը կլուծեին, որից հետո իրենք կհայտնվեին այն նույն վիճակում, ինչ վիճակում էին գտնվում այդ 271 միլիոնը ստանալուց առաջ, և որևէ այլ բան մեր երկրում չէր փոխվի»։

Վարչապետն ընդգծեց՝ այս կոնկրետ օրինակով է ուզում ցույց տալ՝ ինչ ասել է աշխատանքի և ներառական տնտեսական աճի քաղաքականություն․

«Ստացվեց, որ մենք, զրո լումայի ծախս անելով, ՀՀ-ում ապահովեցինք 9 միլիարդ 307 մլն դրամի հավելյալ շրջանառություն»։

Վարչապետը ցուցանիշները ներկայացրեց նաև ըստ ՀՀ մարզերի։

Փաշինյանը վստահեցրեց՝ 271 մլն դրամի ծախսը միանշանակ արդարացված էր, և սրա արդյունքում Հայաստանի  տնտեսվարողների համար առնվազն 9 մլրդ դրամի հավելյալ շրջանառություն ապահովվեց․

«Մենք հնարավորություն տվեցինք, որ միկրոբիզնեսը քայլ-քայլ առաջ գնա, և մարդիկ սեփական ստեղծագործ մտքով, սեփական աշխատանքով և Կառավարության աջակցությամբ հաղթահարեն աղքատությունը, հուսահատությունը, հարստանան և հարստացնեն մեր բոլորի սիրելի հայրենիքը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ  այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կանդրադառնա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին, ինչպես նաև ապանդանոցների խնդիրին։

«Այսօր, համոզված եմ, ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքների հետ կապված հարցեր պատգամավորները կբարձրացնեն, և ես մանրամասն կանդրադառնամ»։