Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նոր մարզահավաք կանցկացնի
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Հայաստանի հավաքականը Մոլդովայի հավաքականի դեմ երկու ընկերական խաղերից հետո շարունակում է նախապատրաստվել ԵՎՐՈ-2022-ի նախընտրական փուլին, որը կկայանա Բելգիայում՝ հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նախապատրաստական փուլի շրջանակներում մեր հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզահավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 21-26-ը։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Սարո Գալստյան - «Լեո»
Անդրանիկ Կարապետյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Հակոբ Ուզունյան - «Լեո»
Գոռ Սարգսյան - «Լեո»
Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս - «Լեո»
Խաչատուր Միքայելյան - «Արարատ-Արմենիա»
Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»
Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա - «Ժետիսու» (Ղազախստան)
Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)
Լուան Մյուլլեր Բարբոսա - «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)
Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)
Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)
Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)
Էմին Ղարաբեքիանս - «Մոբելկարիմի» (Իրան)
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)
Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հանդես կգա նախընտրական B խմբում։ Հունվարի 29-ին մեր ընտրանին ուժերը կչափի տանտերերի՝ Բելգիայի թիմի հետ։ Հունվարի 30-ին մերոնք կհանդիպեն Չեռնոգորիայի, իսկ փոտրվարի 1-ին՝ Շոտլանդիայի հավաքականի հետ։