Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Ամանորի համար նախատեսված նրբաբլիթից սննդային թունավորում է եղել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, այո Ամանորի համար նախատեսված նրբաբլիթից սննդային թունավորում եղել է։

Հարգելի գործընկերներ, ի պատասխան բազմաթիվ զանգերի, տեղեկացնեմ, որ իսկապես Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն դիմել են տանը պատրաստված նրբաբլիթից ( բլինչիկ) և կոտլետից սննդային թունավորում ստացած քաղաքացիներ: Դեպքերը սակայն այսօր լուսադեմին չեն եղել, ինչպես որ տեղեկացել են լրատվամիջոցները: Գրանցված երկու դեպքն էլ տեղի է ունեցել հունվարի 15-ին: Քաղաքացիները հետազոտվել են, բուժօգնություն են ստացել և տեղափոխվել այլ բուժկենտրոն: Եվս մեկ անգամ հորդորում ենք ամանորից մնացած ուտելիքները, եթե այդպիսիք դեռ կան, չօգտագործել, առողջությունը չարժե վտանգել ...»։