Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport mourinho
A A
Սպորտ

«Տոտենհեմի» պաշտպանը դժգոh է Ժոզե Մոուրինյոյից

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և թիմի պաշտպան Դենի Ռոուզը վիճաբանել են թիմի մարզումներից մեկում։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։

29-ամյա ֆուտբոլիստը դժգոհել է այն բանի համար, որ ընդհանրապես չէր հայտավորվել Անգլիայի առաջնության 23-րդ տուրի «Ուոտֆորդի» հետ խաղին։ Պորտուգալացի մասնագետը այդ կապակցությամբ հայտարարել է, որ պաշտպանը մեջքի հետ կապված խնդիրներ է ունեցել, ուստի պատրաստ չէ եղել խաղին։ Դենի Ռոուզն իր հերթին նշել է, որ առողջական ոչ մի խնդիր չի ունեցել և հանգիստ կարող էր մասնակցել հանդիպմանը։ Հենց այդ հարցի շուրջ էլ ծագել է մասնագետի ու խաղացողի վիճաբանությունը։

Ինչպես նշում է աղբյուրը, «Տոտենհեմի» մնացած ֆուտբոլիստները դժգոհ են մնացել իրենց թիմակցի պահվածքից։