Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դատական նիստը պաշտպանների կողմից միտումնավոր է ձգձգվում․ դատախազ (տեսանյութ)

Սա պաշտպանների կողմից դրսևորված վարքագիծ է՝ արհեստականորեն դատական նիստերը հետաձգելու, և դատարանն արդեն արձանագրել է պաշտպանների կողմից իրենց դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելու հարցը, այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո նշեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։

«Չեմ կարող կանխատեսումներ անել, թե պաշտպանները ինչու են ձգձգվում նիստը, բայց կարող ենք ասել, որ այն հետաձգվում է պաշտպանների կողմից՝ միտումնավոր»։

Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի կողմից սպառնալիք հնչեցնելուն դատական նիստի ժամանակ, Պետրոս Պետրոսյանը նշեց․

«Մենք սպառնալիք չենք դիտարկել, այլապես մենք նույնպես կարող էին դատավարական գործընթաց ձեռնարկել և մեր հայտարարություններով անդրադարձել ենք այդ հարցին։ Դատավարության մասնակիցներին հորդորել ենք՝ եթե նման ընկալում է եղել,  փաստարկված սպառնալիքի վերաբերյալ հաղորդում ներկայացնեին դատախազությունը, և մյուս իրավապահ մարմինները կնախաձեռնեին համապատասխան վարույթ»։

Դիտարկմանը, թե ինչքան ժամանակ կարող են դատական նիստերը ձգձգվել, դատախազը նշեց, որ դատական նիստերը անվերջ չեն կարող ձգձգվել, և դատարանը ի վերջո կհանգի հետևության, որ իրենք իրենց միջնորդություններ հարուցելու գործընթացից սկսում են իրենց իրավունքները չարաշահել, կարող են սահմանափակել և անցնել դատաքննության։

Հիշեցնենք, որ դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ Քոչարյանի պաշտպանները չէին ներկայացել։