Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futboli gavat
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ փուլի տանտերերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացել է Հայաստանի գավաթի 2019-2020թթ խաղարկության  կիսաեզրափակիչ փուլի հանդիպումների վիճակահանությունը, որի ժամանակ որոշվել են դաշտի տերերը։ 

Ինչպես հայտնում է Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, «Նոայի» հետ առաջին կիսաեզրափակիչ խաղը կայանալու է իր հարկի տակ: Այն տեղի կունենա մարտի 10-ին կամ 11-ին: Պատասխան խաղը նախատեսված է մարտի 21-ին:

Կիսաեզրափակիչ երկրորդ զույգը կազմել են «Արարատ-Արմենիան» ու «Գանձասար-Կապանը», որոնք իրենց տնային հանդիպումներն անցկացնում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին խաղում դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես կգա «Արարատ-Արմենիան»: