Բացել լրահոսը Փակել լրահոսը
f55c569855c505_55c569855c938.thumb
A A
Հասարակություն

Կուտոյանի մահվան վարկածներն՝ ըստ Ահարոն Ադիբեկյանի (տեսանյութ)

Սոցիոլագ Ահարոն Ադիբեկյանն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքին, նշում է՝  նրա կյանքի երկրորդ մասը՝ պաշտոնակությունից հետո, մեզ համար անհայտ է, և «ինքնասպանության պատճառները տարբեր կարող են լինել»․

«Հնարավոր է՝ նա չի կարողանում ապահովել ընտանիքի այն ժամանակվա կենսամակարդակը, կարող է՝ ինտիմ խնդիրներ կան, որ նա չի կարողացել ընտանիքում լուծել, պատճառը կարևոր չէ, նա արդեն գնացել է, խնդիրն այն է, որ մենք հասկանանք ինքնասպանության պատճառների ակունքները, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»։

Ադիբեկյանն ասում է՝ նաև հնարավոր է պաշտոնավարման տարիներին այնպիսի մի արարք է արել, որ այս իշխանությունների բացահայտման հետևանքով նրան կարող էին շատ խիստ պատժի ենթարկել։ Ըստ Ադիբեկյանի՝ սա ամենաբնական պատճառներից մեկը կարող է լինել։

Սոցիոլոգի խոսքով՝ պատճառ կարող էին լինել նաև սոցիալական խնդիրները․

«Ես չգիտեմ՝ նա աշխատել է, չի աշխատել, կողմնակի եկամուտ ունեցել է, թե ոչ, սրանք շատ լուրջ խնդիրիրներ են, որոնք պետք է հետազոտել»։

Ըստ Ադիբեկյանի՝ Կուտոյանը մտել է դեպրեսիվ տարիքի շրջափուլ, և ցանկացած բան, որ նախկինում կարող էր հեշտ հաղթահարել, այժմ համարել է անելանելի վիճակ։