Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 20-ը հունվարի. Դատախազը պահանջեց 15 տարի Սամվել Բաբայանի համար (տեսանյութ)

50 եւ 100 ռուբլիների օգտագործման դադարեցման մասին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանը Հայաստանում համընկավ չտեսնված ձյունառատ ձմռան հետ: Փակվել են գրեթե բոլոր ճանապարհները եւ մարդիկ իրենց մոտ եղած ռուբլիները չեն կարողանում փոխանակել նորերով: Դա հատկապես զգացվում է լեռնային շրջաններում եւ աղետի գոտում: Հայաստանի նախարարների խորհուրդը մտադիր է երկարաձգել ռուբլիների փոխանակման ժամկետը մինչեւ հունվարի 28-ը: Սակայն հնարավոր է բանը դրան չհասնի, բնակչությունն արդեն հասցրել է փոխանակել մոտ 200 միլիոն ռուբլի: Մոբիլիզացվել են բոլոր ուժերը, որպեսզի Հայաստանի տարածքում

1991-ի այս օրը՝ հունվարի 20-ը ավարտվի ռուբլիների փոխանակման ամբողջ գործընթացը: 1998-ի հունվարի 20-ին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Խոսրով Հարությունյանը Սահմանադրական դատարանում ներկայացնում է քաղաքացիական ծառայողի հայեցակարգը: Ըստ հայեցակարգի, պետական ծառայող է այն անձը, որը կարող է պետության անունից որոշումներ կայացնել: Պետական ծառայող դառնալու համար մարդը պետք է ավարտի պետական կառավարման դպրոցը, որակավորում ստանա, նոր պաշտոն:

1999-ի այս օրվանից կոմունիստներն սկսում են սոցիալ-տնտեսական ընդվզումների նոր ալիք: Առաջին քայլը նստացույցն է սակագնային քաղաքականության վերանայման պահանջով եւ թանկացնողներին քրեական հետապնդման ենթարկելու պահանջով: Կոմունիստները չեն նահանջելու, մենք պետք է ժողովուրդ դառնանք։

2000-ի այս օրերին կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար դաձած Վլադիմիր Դարբինյանն ասում է, որ առաջնորդ Սերգեյ Բադալյանի մահից հետո կոմունիստներին պառակտում չի սպառնում: Կոմունիստները տեսնում են, որ ներքաղաքական իրավիճակը ծանր է եւ պահանջում են սահմանադրական փոփոխություններ, թող լինեն առանց ցնցումների։

Որոշ պետական կառույցներ արգելում են հանրապետության դեղատներում կուտակված ժամկետանց դեղերի ոչնչացումը՝ որոշում չկա: Այս տագնապը հնչում է 2000-ի հունվարի 20-ին գումարված հայ դեղագործների համագումարում: Դեղագործներին մտահոգում է մեր երկրում գրանցված դեղամիջոցների քանակը՝ Ռուսաստանում 10 հազար է, մեր մոտ՝ 2,5 հազար դեղամիջոց: Պետք է հասցնել 5 հազարի:

2000-ի այս օրը Երուսաղեմից Հայաստան է վերադառնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպման մասին տեղեկությունների մեջ Քոչարյանը ժլատ է: Այս օրերին Հայաստանում իր հրաժարականի պահանջների մասին Քոչարյանը ոչինչ չգիտի, նրան երկրորդում է վարչապետ Արամ Սարգսյանը՝ դիմեք այն ուժերին, որոնք պահանջում են:

2000-ի այս օրը Հայաստանում ձնաբուք է: Առավոտից փակ են գրեթե բոլոր երթուղային ճանապարհները: Գեղարքունիքի Կարմիր գյուղում հունից դուրս է եկել Գավառագետը: Գետի ընթացքը փակած սառույցը ջարդելու համար զրահամեքենաներ են բերվել: 2001-ի այս օրը այս մարդը Բաղրամյան 26-ից պահանջում է «Արմենիա» բանկում դրված իր ավանդը : Բանկը չկա արդեն 6 տարի: Խաբված ավանդատուներից մեկն այստեղ նույնիսկ 40-օրյա հացադուլ է արել: Ավանդատուները սպառնում են արտագաղթով, որ սոված չմեռնեն:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով մեղադրող կողմը գլխավոր ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջում է 15 տարվա ազատազրկում: 10 տարին, ըստ մեղադրողի, Բաբայանը պետք է անցկացնի խստացված ռեժիմով, պետք է զրկվի նաեւ նախագահ Ղուկասյանի շնորհած Արցախի հերոսի կոչումից: Սակայն դեկտեմբերին Բաբայանն ինքն էր հրաժարվել այդ կոչումից եւ հանձնել հերոսի «Ոսկե արծիվը»:

2002-ի հունվարի 20-ի կառավարության նիստում սահմանվում են ջրամատակարարման վերաբերյալ խաղի կանոնները: Կիրառման մեջ են մտնում ջրաչափերը: Գագիկ Մարտիրոսյանն ասում է, որ աղքատների ջրաչափերը կգնի եւ կտեղադրի պետությունը: Այս ամբողջ պատմության առավելությունն, ըստ նրա, այն է, որ բազմաբնակարան շենքերը վերջապես ջուր կունենան : Ջրի այսօրվա գինն, ի դեպ, հաշվարկված է ենթադրություններում։

Մալաթիայի տոնավաճառում 2011-ի այս օրն ապամոնտաժում են բացօթյա առեւտրային կրպակները: Քաղաքապետ Կարեն Կարապետյանի առաջարկը՝ առեւտուրը շարունակել տոնավաճառի ներսում, առեւտրականները մերժում են: