Բացել լրահոսը Փակել լրահոսը
download
A A
Հասարակություն

Ուկրաինա են տեղափոխվել Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածների մարմինները (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմավորել է ինքնաթիռը, որը հայրենիք էր տեղափոխում Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածների մարմինները: Facebook-ում հեռարձակումը կատարել է «Գրոմադսկե» հեռուստաալիքը:

 
Օդանավակայանում դիերի դիմավորման արարողությանը մասնակցել են նաև վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և «Վերին Ռադայի» խոսնակ Դմիտրի Ռազումկովը:

Զոհվածների հիշատակի հարգման արարողությունը Բորիսպիլի օդանավակայանի  տերմինալում կտևի մինչև 19:00-ը (Երևանի ժամանակով՝ 21:00)։
 
Հիշեցնենք, որ  Թեհրանից Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ: