A
A
Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը․ ՄԻՊ-ը Կուտոյանի մահվան մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆբ-ի իր էջում գրել է․
Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
Գեորգի Կուտոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել է 2006-2010 թվականներին:
Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով: