Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess margaryan
A A
Սպորտ

Հովիկ Հայրապետյանը՝ Անդրանիկ Մարգարյանի շախմատի հուշամրցաշարի միանձյա առաջատար

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր եզրագիծը կհատի Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված գլխավոր մրցաշարը:

Կայացած 8 տուրից հետո աղյուսակը 6 միավորով վստահ գլխավորում է արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Նրա հաջորդում են միջազգային վարպետ Արթուր Դավթյանն ու վրացի գրոսմայստեր Զուրաբ Ստուրուան, որոնք իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր: Հենց այս երեք շախմատիստներն էլ կպայքարեն գլխավոր մրցանակի համար:

Այսօր կայանալիք վերջին՝ 9-րդ տուրում, Հովիկ Հայրապետյանը սպիտակներով կմրցի 5-րդ տեղում ընթացող Դավիթ Շահինյանի հետ: Արթուր Դավթյանը կխաղա Ռուսաստանը ներկայացնող Ստեֆան պողոյանի հետ, իսկ 60-ամյա Զուրաբ Ստուրուան ուժերը կչափի 17-ամյա ուկրաինացի շախմատիստ Վիկտոր Մատվիշենի հետ: