Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Կան դժվարանցանելի ճանապարհներ

ՏԿԵՆ տեղեկացնում է.

Հունվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Մեղրիի, Թալինի, Ապարանի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Բաղրամյանի, Եղեգնաձորի, Տավուշի, Գավառի, Գորիսի, Քաշաթաղի, Լոռիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է բքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

-----------------------------------

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։