Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հայկ Մարությանը պարզաբանել է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Հանդիպումն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի շենքում:

ՀՀ վարչապետին Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ դիմավորեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանդիպմանը մասնակցում է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

 Ավարտից հետո քաղաքապետը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ քննարկվել են տարբեր հարցերում քաղաքապետարանի և կառավարության աշխատանքները համադրելու վերաբերյալ հարցեր։

Մարությանն ասաց, որ չեն խոսել այն մասին, թե վարչապետը որ հարցերում է խնդիր տեսնում։ 

Անդրադառնալով այն հարցին, որ դժգոհություններ կան, մասնավորապես՝ շինթույլտվությունների վերաբերյալ՝ Հայկ Մարությանը նշեց, որ այս քննարկման երկու ժամում չէին կարող բոլոր ոլորտներին անդրադառնալ։ «Այդ հարցերը կազմակերպչական են, որոնք այս պահին դանդաղել են, որովհետև քանակն ավելացել է։ Այսօր բոլորը որոշել են, որ պետք է կառուցապատումով զբաղվեն, և մենք էլ մեծ հաճույքով այդ որոշումն ընդունում ենք, բայց այդ դիմումների մշակումը ժամանակ է պահանջում։ Մենք լուրջ քաղաքականություն ունենք, որ այլևս ուղղակի շինթույլտվություններ չեն տրվելու․ պետք է բոլորը նորմերին համապատասխանեն»,- ասաց քաղաքապետը։  

Անդրադառնալով 2019 թվականին ապամոնտաժված սրճարանների թեմային՝ քաղաքապետը նշեց, որ ամբողջ քաղաքում գործընթացը շարունակվում է, և վերադարձվում են այգիների որոշ հատվածներ։ Իսկ ավտոբուսների ձեռքբերման մասով ասաց, որ կաշխատեն 100-ից ավել ավտոբուս ձեռք բերել։ «Կարծում եմ՝ մյուս տարի չենք հասցնի ամբողջ ցանցը մեր պատկերացրածով գործարկել»։

Տեսանյութը՝ Faktor.am-ի