Բացել լրահոսը Փակել լրահոսը
1493089705
A A
Քաղաքականություն

Ո՞վ կլինի Լավրովը նոր կառավարությունում (տեսանյութ)

ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը պատասխանել է  հարցին՝ նոր կառավարությունում հնարավոր պաշտոնի մասին։

«Այս տարիների ընթացքում, ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, ես պարզապես չեմ զբաղեցրել պաշտոններ, այլ միշտ ազնիվ կերպով կատարել եմ իմ աշխատանքը և դա շարունակում եմ անել մինչև հիմա»,- ասել է նա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի Տաշքենդի մասնաճյուղում կայացած հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած կառավարությունը երեկ է հրաժարական  տվել։ Նախագահ Պուտինը վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը։