Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0638
A A
Հասարակություն

Սպանդանոցները մսի պակաս ունեն․ մսավաճառները բողոքի ակցիա են անում (տեսանյութ)

Մի խումբ մսավաճառներ եւ անասնապահներ հավաքվել են կառավարության շենքի առջև՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Պատճառը նոր օրենքն է, ըստ որի՝ մսավաճառները պետք է պարտադիր միսը գնեն սպանդանոցներից, ոչ թե տնային պայմաններում անասուն մորթողներից։

Մսավաճառներից Գառնիկ Խաչատրյանը «Ա1+»-ի հեզ զրույցում ասաց, որ սպանդանոցներ ոչ բոլոր մարզերում կան, սպանդանոցները մսի պակաս ունեն, և առանց համապատասխան պայմաններ ստեղծելու՝ իշխանություններն օրենք են ընդունել։
 
Հավաքվածների հետ զրուցում էր Սննդի անվտանգության պետական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանը, սակայն համաձայնության առայժմ չեն գալիս։ 
 
Վաղը մսավաճառները և անասնապահները նորից կհավաքվեն կառավարության մոտ։
 
Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության բաժնի պետք Անուշ Հարությունյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ անհրաժեշտ թվով սպանդանոցներ առկա են, և որ ցուցարարներին հրավիրել են քննարկման, որին մասնակցել են նաև սպանդանոցների ներկայացուցիչները։
 
«Մենք նրանց հրավիրել էինք ժամը 14։00-ի հանդիպմանը, սակայն նրանք հրաժարվել էին։ Մենք հուշագիր ենք ստորագրել սպանդանոցների ներկայացուցիչների հետ»,- նշեց Հարությունյանը։
 
Վերջինս ասաց, որ ավելի ուշ ՍԱՏՄ-ի կայքում կհրապարակվեն սպանդանոցների հետ աշխատանքի պայմանների մանրամասները։