«Հայկական արծիվները» երկրորդ հաղթանակը տարավ շախմատի Prochess լիգայում
Աջակցիր «Ա1+»-ին«Հայկական արծիվներ» շախմատային թիմը շարունակում է հաջող ելույթները շախմատի Prochess լիգայում, որը մեկնարկել է այս տարվա հունվարի 8-ին:
Երեկ կայացած 2-րդ տուրում մեր թիմը հանդիպեց «Չինական պանդաներ» թիմի հետ: Այս անգամ «Հայկական արծիվները» հանդես եկավ խառը՝ Զավեն Անդրիասյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Մաքսիմ Չիգաև (Ռուսաստան), Ռաունակ Սադվանի (Հնդկաստան) կազմով: Մեր թիմը անչափ լարված պայքարում հաղթեց 8,5:7,5 հաշվով: Զավեն Անդրիասյանը, Մաքսիմ Չիգաևն ու Ռաունակ Սադվանին վաստակեցին 2,5-ական, իսկ հիվանդանոցին խաղացող Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 1 միավոր: Վճռորոշ հաղթանակը տարավ ռուսաստանցի գրոսմայստերը, որը 4-րդ պարտիայում պարտության մատնեց Յի Վեին:
Ընդհանուր հաշվարկով «Հայկական արծիվները» 39,5 միավորով առայժմ 1-2-րդ տեղերը բաժանում է «Հնդկական յոգեր» թիմի հետ: Երրորդ տուրը նախատեսված է հունվարի 23-ին: Այդ օրը մերոնք ուժերը կչափեն «Ռուսական կախարդների» հետ: