Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ արձակվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում այսօր տեղի ունեցավ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։
Դատախազը միջնորդեց վերանայել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ միևնույն ժամանակ խնդրելով այն փոփոխելու պարագայում ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կապահովի Մանվել Գրիգորյանի պատշաճ վարքագիծը ՀՀ-ի սահմաններում։ Միջնորդությանը միացան նաև Գրիգորյանի պաշտպանները։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վճռեց բավարարել Գլխավոր դատախազության միջնորդությունը և փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Խափանման միջոց կալանավորումը փոխարիվեց ստորագրությամբ չհեռանալու տարբերակով։
Հիշեցնենք, նաև որ նիստին մասնակցում էր Փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով հայտնեց, որ Գիրգորյանի առողջական վիճակի հետ կապված ի հայտ է եկել բարդացում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Հարությունյանը հայտեց, որ խոսքն այս պահին սրթի ռիթմի խանգարման մասին է, ինչը կարող է բերել սրտի կանգի։ Հիշեցնենք,որ Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք՝ շնչարգելման ու սրտի աշխատանքի վատացման պատճառով։ Այսօր Գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր արտահերթ նիստ նրա խափանման միջողցի քննարկմա հարցով։