A
A
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ դատախազությունն արտահերթ նիստ է գումարում
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազության նախաձեռնությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում ժամը 18։00-ին արտահերթ նիստ կգումարվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ։ Սրա մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
«Ա1+»-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ դատախազությունից գրություն է ստացել նիստի վերաբերյալ։
Հիշեցնենք,որ Մանվել Գրիգորյանը երեկ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք՝ շնչարգելման ու սրտի աշխատանքի վատացման պատճառով։