Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը մեդալ է նվաճել Քուվեյթի գրան պրիում

Հայաստանի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը մրցանակային տեղ է զբաղեցրել Քուվեյթում կայացած Ամիրի անվան Քուվեյթի 9-րդ գրան պրիում: 

Ինչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի ֆեյսբության էջը մեր մարզուհի 

ատրճանակ ձևի կիսաեզրափակիչում խոցելով 565 միավոր՝ 5-րդ հորիզոնականով մտել է եզրափակիչ փուլ: Այստեղ Էլմիրա Կարապետյանը շրջանցել է Ղազախստանի և Բուլղարիայի ներկայացուցիչներին և վաստակած 213,5 միավորով գրավել է 3-րդ հորիզոնականը: 

Գրան պրիի հաղթող է դարձել Հունաստանի հրաձգուհի Աննա Կորակակին, ով խոցել է 240,8 միավոր: