Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0597
A A
Հասարակություն

«Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի տասն անդամների գործով դատական նիստը։

Դատավորն ընթերցեց խմբի անդամ Մխիթար Ավետիսյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը գրավոր դիմումը՝ դատարանին նիստը հետաձգելու մասին։ 
 
Կողմերից դատախազ Պետրոս Պետրոսյանը դիրքորոշում հայտնեց, որ նիստը չի կարող շարունակվել։ «Սասնա Ծռեր» ամբի անդամ Պավել Մանուկյանը հարցրեց, թե արդյոք հնարավոր չէ՞ նիստը շարունակել։ 
 
Նախագահող դատավոր Մակյանն ընթերցեց Քրեական դատավարության օրենսգրքից հատված որոշեց հետաձգել նիստը՝ այս անգամ 2 շաբաթով մինչև Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակի վերաբերյալ հետագա զարգացումները։