Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը դժգոհ է «Բավարիայի» նոր ձեռքբերումից

Մյունխենի «Բավարիան» հինգ տարվա պայմանագիր է կնքել «Շալկե-04» թիմի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի հետ: 23-ամյա ֆուտբոլիստը Մյունխեն կտեղափոխվի առանց որևէ փոխհատուցման, քանի որ այս տարվա հունիսին ավարտվում է իր ներկայիս ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը:

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դժգոհ է մնացել այդ գործարքից:  

«Ինձ դուր է գալիս, երբ երիտասարդ ֆուտբոլիստն իր թիմում խաղալու շատ ժամանակ է ստանում: Դրա շնորհիվ նա ավելի շուտ է փորձ ձեռք բերում և առաջխաղացում ապրում: Իսկ երբ դու 21-22 տարեկան ես և մի քանի տարի գտնվում ես պահեստայինների նստարանին, ապա դա ոչ մի օգուտ չի տալիս ֆուտբոլիստին», - ասել է անվանի մասնագետը:

Նշենք, որ «Բավարիայի» հիմնական դարպասապահ, հավաքականի ավագ Մանուել Նոյերը, պատրաստվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որը ավարտվելու է 2023 թվականի ամռանը: