Անանյանը՝ Ս․Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որևէ խոչընդոտ չկա և ընդհանրապես որևէ մեկի նկատմամբ չկա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են բոլոր խոշոր գործարարների հետ։
Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե բոլոր մատակարարները ապրանքը 15%-ով ավելի էժան են մատակարարում գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող խանութներին՝ Դավիթ Անանյանն ասաց.
«Որպես գաղտնիք ասեմ, որ խոշորների մոտ հարկային ստվեր կարելի է ասել չկա: Եթե խոշորները փորձում են օգտվել օրենսդրության այս կամ այն բացթողումից, այդտեղ մենք պետք է ուշադիր լինենք, որ օրենսդրությունը ավելի լավ դիզայն անենք և օրենսդրությամբ հնարավորություն չտանք անձանց, որ իրենք իրենց դիրքը «չարաշահեն»»,- ասաց Դավիթ Անանյանը։