Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մենք վստահում ենք Աստծո՞ւն, թե՞ ոսկուն. Հայկ Պետրոսյան (տեսանյութ)

Նյութականի և հոգևորի անվերջ պայքարի գաղափարն է Հայկ Պետրոսյանի «Մենք վստահում ենք ոսկուն» մենաներկայացման հիմքում։ Այսօր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում այս բեմադրության վերջին ներկայացումը կլինի, որից հետո, Հայկի խոսքով, նա ավելի շատ կզբաղվի երգեր գրելով, քանի որ այս ժանրում իրեն ավելի հեշտ է առավել անկեղծ ինքնաարտահայտվել։

«Ամեն ինչ սկսվեց «գոլդ» բառից, որի մեջ բառախաղ եմ դրել։ Բավական է տառերից մեկը հանենք և բառը ոսկուց դառնում է «Գոդ»՝ Աստված։ Թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական, թե՛ քաղաքական խնդիրներում կարևոր է հասկանալ, թե մարդ արարածն ի՞նչն է ընտրում՝ նյութակա՞նը, թե՞ հոգևորը։ Մենք վստահում ենք Աստծո՞ւն, թե՞ ոսկուն»,- ասում է  Հայկը։

Այս եւ այլ թեմաներով «Ա1+»-ը զրուցել է Հայկ Պետրոսյանի հետ։