Բացել լրահոսը Փակել լրահոսը
81930693_514355969186708_8035344027916173312_n
A A
Քաղաքականություն

Կադրերի հարցում Փաշինյանը սխալվել է․ քաղտեխնոլոգ (տեսանյութ)

2018 թվականից հետո ընդդիմադիր դաշտը ամայացած էր, հիմա իշխանության համար պայքարում են ոչ միայն խորհրդարանական 2 ուժերը, այլեւ արտախորհրդարանական ուժերը, որոնց շանսերը տարբեր են, կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Օրինակ՝ «Դաշնակցություն» կուսակցության շանսերը ավելի քիչ է, որովհետև ժողովուրդը հիշողություն ունի: Խարիզմատիկ լիդեր ընդդիմադիր դաշտից այս պահին չկա, կարող է հավակնել Արթուր Վանեցյանը, բայց առայժմ քաղաքական հայտարարություն չի եղել, բայց շանսերը մեծ են շատ: Իշխանությունը գնում է նախագահական և կիսանախագահականի, որին ես կողմ եմ, քանի որ Հայաստանը պառլամենտական երկիր չէ»,- ասում է նա:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը տնտեսանան լիդեր չէ, նա ավելի շատ քաղաքական լիդեր է և «ցանկանում է լինել նախագահի դերում»:

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ վերջին զարգացումներին՝ Կարեն Քոչարյանը նշեց.

«Իրանի և ԱՄՆ-ի միջև ինչ եղավ, մատների արանքով չի կարելի նայել: Պետք է միշտ պատրաստ լինել և սպասել սրությունների: Արցախի շուրջ զարգացումներից պետք է զգույշ լինել»,- ասաց նա:

Կարեն Քոչարյանը կարծում է, որ քաղաքական խնդիրներից այն է, որ նախարարությունները չեն աշխատում հասարակության հետ, ինչը չկար նաեւ նախկինում:

Քաղտեխնոլոգը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկուկես տարվա գործունեությանը և նրա հեղինակությանը նշեց․

«Նիկոլ Փաշինյանը մարդ է, մեզ նման մսից և արյունից, կարող է անել նաև սխալներ, ասել՝ ամեն ինչ լավ է, սխալ կլինի կամ ասել՝ ամեն ինչ վատ է, սխալ է: Բայց պետք է նշեմ, որ կադրերի հարցում նա սխալվել է։ Կան նաև լավ կադրեր, ինչպես Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանը»,- ասաց նա: