Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Թորոսյան
A A
Հասարակություն

Ծննդօգնության ծառայությունների բարեփոխումների մասին․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆբ-ի օնլայն հեռարձակմամբ խոսում է ծննդօգնության ծառայությունների բարեփոխումների մասին։

Մենք որեւէ բուժհիմնարկ չենք փակում, մենք կարգավորում ենք այնտեղ մատուցվող ծառայությունների տեսակները, հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ ծննդօգնության ոլորտում կատարվող բարեփոխումները միայն բնակչության շահերից են բխում։

«Մենք ոլորտում ամենաշատ մեղադրանքները ստանում ենք մանկական եւ մայրական մահացությունների դեպքերով։ Ուզում եմ տեղեկացնել, որ ամենայն հավանականությամբ մանկական մահացության տեսանկյունից մենք շարունակական բարելավում կունենանք, սակայն նույնը չեմ կարող ասել մայրական մահացության դեպքերի վերաբերյալ։ Ամեն նման դժբախտ դեպքից հետո մենք ստանում ենք պահանջներ՝ կարգավորել մայրական մահացության դեպքերը, որ դրանք չլինեն։ Մեր գործողությունները հենց դրանով էլ պայմանավորված են, որ ծննդաբերությունը լինի այնպիսի բուժհաստատությունում, որ եթե մոր կամ երեխայի մոտ լինի չնախատեսված առողջական խնդիր, հնարավոր լինի շատ արագ կարգավորել եւ փրկել , ոչ թե ստիպված լինել ավելի բարձր մակարդակի ծննդատուն տեղափոխել։ Մեր գործողությունները որեւէ ֆինանսական օգուտ չեն տալու երկրին, ֆինանսավորման հետ կապ չունեն, կապ ունեն մանկական եւ մայրական մահացություններիկանխարգելման կամ իջեցման հետ»,-նշեց նա։