Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni
A A
Սպորտ

Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս-Սենեկալ հայկական զույգը զբաղեցրել է 3-րդ տեղը

Հայաստանը ներկայացնող գեղասահքի Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս-Սենեկալ պարային զույգը մրցանակային 3-րդ տեղն է զբաղեցրել Լեհաստանի Տորուն քաղաքում ընթացող Mentor Torun Cup 2020 մրցաշարում: Այդ մասին հայտնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Պարտադիր պարից հետո մեր զույգը զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ այսօր կայացած ազատ ծրագրից հետո նրանք պահպանել են իրենց հորիզոնականը։ Հավելենք, որ Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս-Սենեկալ զույգը պատրաստվում է Եվրոպայի առաջիկա առաջնությանը, որը տեղի է ունենալու Ավստրիայի Գրաց քաղաքում, հունվարի 20-26-ին: