Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ըմբշամարտ, Թախթիի Գավաթ․ Գևորգ Մխեյանը նույնպես բավարարվեց արծաթե մեդալով

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտված ազատ ըմբշամարտի Թախթիի Գավաթի 40-րդ խաղարկությունում Հայաստանի հավաքականը հերթական մեդալները նվաճեց:

70 կգ քաշային կարգում Գևորգ Մխեյանը եզրափակիչում 2:7 հաշվով պարտվեց իրանցի Ամիր Հոսեյնին և բավարարվեց արծաթե մեդալով: Նույն քաշային կարգում Արման Անդրեասյանը նվաճեց բրոնզե մեդալ: 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը նույնպես արժանացան բրոնզե պարգևների:

Այդպիսով, Հայաստանի ազատ ոճայինները հայրենիք են վերադառնում 6 մեդալով՝ 2 արծաթե և 4 բրոնզե։ Նախօրեին, 57 կգ քաշային կարգում, արծաթե մեդալակիր էր դարձել Արսեն Հարությունյանը, իսկ նույն քաշային Միհրան Ջաբուրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հավելենք, որ Իրանի ըմբշամարտի ֆեդերացիան այս տարվա խաղարկությունը նվիրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեմայնիի հիշատակին: Հիշեցնենք, որ նա սպանվել էր հունվարի 3-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մոտակայքում, ամերիկյան ուժերի ավիահարվածներից: