Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

«Դիանա Հարությունյան»-ը մենակ չէ և վերջինն էլ չէ․ քննարկում պատգամավորների մասնակցությամբ (տեսանյութ)

Իր «ընկեր» ֆեյքերին հայ հանրությունը վերստին հիշեց ամանորի տոներին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը բերման ենթարկեց «Դիանա Հարությունյան» անունով հանդես եկող օգտատիրոջը,որը տղամարդ էր։

Հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր տեղադրվել , թե իբր Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար։ Լուրն արագորեն տարածվել էր ադրբեջանական եւ իրանական լրատվամիջոցներով։

«Դիանա Հարությունյան»-ը կալանավորված է, բայց պատճառը, բնավ, ֆեյք՝ աղջկա անվան տակ հանդես գալը չէ։ Նա մեղադրվում է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով:

«Դիանա Հարությունյան»-ը կշարունակեր ապրել օնլայն տարածքում, եթե չլիներ վերջին դեպքը։

Ով է իրական «Դիանա Հարությունյան»-ը, առայժմ իրավապահները լռում են, բայց փաստ է, որ նա միակը չէ եւ ոչ էլ վերջինը։ Անանուն կամ կեղծանունով հանդես գալը մարդու իրավունք է:

«Ա1+»-ի հյուրերն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, որոնք եւս ունեն «ֆեյք ընկերներ»։ Ինչպես վարվել նրանց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում