Բացել լրահոսը Փակել լրահոսը
82087814_2540345259367083_2592936413032873984_n
A A
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը կարող է լինել ընդդիմադիր բևեռ․ քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր անձնիշխան համակարգի մեջ չգտնվող ինստիտուտները մտցնել այնտեղ։

«Վարչապետին հաջողվել է Օրենսդիր մարմինն ամբողջովին վերցնել իր հսկողության տակ, Գործադիր, դատական ողջ համակարգը, բացառությամբ Սահմանադրական դատարանի վերցնել իր հսկողության տակ»,- նշեց նա։

Արտաքին հարաբերությունների մասով՝ Բադալյանն ասաց, որ նոր նախաձեռնություններ չկան։ Ընդդիմությունը, ըստ նրա, որոշ գործողություններ են անում, սակայն ոչ միշտ հաջող։

«ՀՅԴ-ն է, որ ինչ չափով փորձում է գործողություն իրականացնել․ Արցախում կոնֆերանսներ է կազմակերպում, նախարարներից մեկի դեմ շարժում սկսեց, որը հաջողություն չունեցավ, կառավարության ներկայացրած ծրագիրն էր քննադատում»,- ասաց Բադալյանը։ 

Վերջինիս խոսքերով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ակտիվություն չի դրսևորում, բացառությամբ մի քանի հանրապետականի։ Ռոբերտ Քոչարյանի շրջապատն է դատական գործընթացների շուրջ փորձում  ինչ-որ գործողություններ անել։ Այլ ուժերի մասով, ըստ քաղաքագետի, ղեկավարների մակարդակով ուղղակի լրատվամիջոցներով են հանդես գալիս։ «Իսկ Վանեցյանի գործոնը տեսնում ենք, որ չկա, բայց առաջին կաթիլները, տեսնում ենք, դեռևս փիառ քայլերով է իրականացնում»,- նշեց նա։

Վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը մի քանի ընդդիմադիր բևեռ է դիտարկում այս տարվա քաղաքական խմորումների ընթացքում։ Ըստ նրա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն իր հրաժարականով և «Հայրենիք» հիմնադրամի ստեղծումով քաղաքական հայտ է ներկայացրել և կարող է լինել ընդդիմադիր բևեռ։ Մեկ ուրիշ բևեռ վերլուծաբանը դիտարկեց նաև հասարակական այն սեգմենտին, որոնք մասնակցել են 2018 թվականին ապրիլ-մայիսյան իրադարձություններին՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, «Սասնա Ծռեր» կուսակցություն, պատգամավոր Արման Բաբաջանյանը և իր աջակիցները։

«Ռոբերտ Քոչարյանի մասով ավելի շատ խնդիր է դրվում առայժմ ինքնապաշտպանության, ոչ թե այդքան ինստիտուցիոնալ քաղաքական»,- նշեց Հակոբյանը։ Խորհրդարանական ընդդիմության մասով քաղտեխոնոլոգն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես գալիս արմատական դիրքերից, կոշտ պայքար է տանում։

 ««Բարգավաճ Հայաստան»-ն իհարկե որոշակի կաշկանդվածություն ունի, կարծում եմ, որը որ կապված է որոշակի բիզնեսային հետաքրքրությունների հետ։ Եվ ես կարծում եմ՝ դրանով է պայմանավորված երկիմաստությունը։ Բայց «Բարգավաճ»-ը գտել է իր ընդդիմադիր թեմաները, որով կարողանում է երևալ ընդդիմադիր դաշտում․ ԼԳՏԲ համայնքների հետ կապված հարցերն են, տնտեսական քաղաքականության շուրջ դիսկուրսներն են և այլն»,- շարունակեց Հակոբյանը՝ հավելելով, որ ԲՀ-ը բավական պոտենցիալ ունեցող կառույց է։

Արմեն Բադալյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի Արցախում 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթի իրենց ցանկալի թեկնածուն: Նրա խոսքերով՝ դա կարող է լինել ցանկալի թեկնածուի հետ նկարվելով, խորհրդակցությունների ժամանման առանձին հանդիպման հրավիրելով, աջակցությունը կարող է լինել թե՛ տեսանելի, թե՛ անտեսանելի, ինչ-որ ճնշումներով անցկացնել ցանկալի թեկնածուին։ «Երբ որ այստեղից որոշ պաշտոնյաներ այնտեղ կգնան Ղարաբաղ և ուղղակի այնտեղ կհասկացնեն, որ՝ դուք այնտեղ հույս չունենաք, որ ինչ-որ այլ միջոցներով կարող եք նախագահ ընտրվել և, ինքը պետք է անցնի»,- նշեց Բադալյանը։

Փորձագետը նշեց, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ուղղակի մերժելի թեկնածու է, և չի անցնելու․«Ամենայն հավանականությամբ Հայաստանի իշխանությունների թեկնածուն ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանն է, որը պետք է ամեն ձևով որպես իշխանության սատարող, որպես նոր հեղափոխական մտածելակերպ ունեցող՝ այդ մտածելակերպը տանելու է Ղարաբաղ»։

Վերլուծաբան Վիգեն Հակոբյանը չբացառեց, որ ԱՀ-ում նախագահի ընտրությունների ժամանակ կձևավորվեն նաև քաղաքական կոալիցիաներ։ «Այնուամենայնիվ այն կարծիքին եմ, որ այնտեղ շատ կարևոր է Արցախի ռազմաքաղաքական էլիտայի կարծիքը։ Դա այդպիսի ռեգիոն է։ Դա ռազմաճակատ կասենք, թե ինչ կասենք, Հայաստանի ֆորպոստ կասենք, դա տարածաշրջանի ֆորպոստներից մեկն է նաև։ Այնտեղ շատ կարևոր է՝ ռազմա-քաղաքական էլիտան ինչ տրամադրություն ունի։ Կարևոր է ինչ մտադրություն ունի Բակո Սահակյանը, որը որ ամբողջովին վերահսկում է իրավիճակը, թե՛ ներքին, թե՛ արտաքին»,- նկատեց Հակոբյանը։ 

Ըստ Հակոբյանի՝ Արցախում լինելու տեսակի ընտրություն, քաղաքական գործչի և այդ թեկնածուն պետք է լինի հնարավորինս անխոցելի՝ արտաքին, ներքին ազդեցությունների առումով։ «Շատ հնարավոր է Արցախում կոմպրոմիսային թեկնածու անցնի»,- ընդգծեց նա։