Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայկ Ալումյանը՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մասին (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել էինք, որ սահմանադրական կարգը տապալելու գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ։

Դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար նոր հիմք կա, բայց չցանկացավ հիմա դրա մասին խոսել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը մի քանի անգամ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ, սակայն դրանք մերժվել են։