Սույն գործով ներկայացված միջնորդությունները ոչ միայն անհիմն են, այլև ժամանակավրեպ․ Սեդա Սաֆարյան
Աջակցիր «Ա1+»-ին«Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Մարտի 1-ի» գործի քննության ժամանակ նշեց, որ ամբաստանյալների պաշտպաններն ուզում են ասել, որ 2008 թվականին այն աստիճան որոշակիություն չի եղել, որ Սահմանադրության մեջ չկա, որ մարդու իրավունքը բարձրագույն արժեք է, կամ իշխանությունների տարանջատման սկզբունքի, զորքը քաղաքական նկատառումներով օգտագործելու մասին չեն իմացել։
«Եվ քանի որ չեն իմացել, չեն ունեցել որոշակիություն դրանք կատարելու կամ չկատարելու վերաբերյալ, ինչը ակնհայտորեն չի բխում «Մարտի մեկ»-ի դեպքի ամբողջ ծավալից, կազմակերպվածության բնույթից, մասնակիցների շրջանակից և մնացյալից, ինչպես նաև ակնհայտորեն չի բխում նաև անթույլատրելի զենքերի կիրառման իրավիճակից», անդրադառնալով ներկայացված միջնորդություններին՝ նշեց նա։
«Խոսել այն մասին, որ չի եղել իրավական որոշակիություն, թե ինչ պիտի անեին և ինչ չպիտի անեին, Սահմանադրությամբ ինչն էր նախատեսված, ինչը՝ չէ, մեր համար հասկանալի չէ։ Բազմաթիվ անգամ արարքի հանցավորությանը, հետադարձ ուժի սկզբունքին անդրադարձել ենք։ Մեղադրող կողմն էլ է անդրադարձել։ Սույն գործով ներկայացված միջնորդությունները ոչ միայն անհիմն են, այլև ժամանակավրեպ են և պետք է մերժվեն»,- ասաց նա։